
Սիրելի քույրեր և եղբայրներ այսօր ուզում եմ վկայել տաճարների մասին։ Մի քանի ամիս առաջ ես գնացի տաճար և շատ մեծ հրաշք էր ինձ համար լինել տաճարում և արարողություններ կատարել իմ ընտանիքի մահացած անդամների համար։ Հատուկ արարողություն էր, որ կարողացա անել իմ հոր և քրոջ համար։ Մենք մի փոքր ազատ ժամանակ ունեինք տաճարում։ Ես մի քանի հարցեր ունեի և ես առանձնացա տաճարում և աղոթեցի։ Աղոթելուս ժամանակ Սուրբ հոգին շատ էր։ Ես ստացա մի քանի հարցերի պատասխաններ։ Աստված պատասխանեց մի քանի հարցերի որ պետք է սպասեմ և կային հարցեր, որ ստացա հենց այդ պահին։ Երբ որ մենք հարցնենք ԱստծունԱստված միշտ լսում ու պատասխանում է մեր աղոթքներին։ Ուղղակի մենք ուշադիր պետք է լինենք ստանալու մեր պատասխանները։ Ես գիտեմ որ տաճարը Աստծո տունն է, որ Հիսուս Քրիստոսը և Սուրբ հոգին միաժամանակ բնակվում են այնտեղ։ Երբ որ մենք գնանք տաճար մենք անպայման կգանք Սուրբ հոգին։ Ուղղակի մենք պատրաստված ու մաքուր սրտով պետք է գնանք։ Տաճարը այն վայրն է, որտեղ որ կարող ենք արարողություն անել մեզ համար և մեր ընտանիքի մյուս անդամների համար, ովքեր մահացել են։ Երբ մենք մկրտվում ենք մեր նախնիների համարմենք փրկում ենք նրանց հոգիները։ Ես շատ են սիրում տաճարը, քանի որ Աստծո հոգին բնակվում է այնտեղ։ Ես գիտեմ, որ այս ամենը ճշմարիտ է, որ տաճարը Աստծո տունն է ու երկրի վրա միակ Սուրբ վայրն է։ Ամեն։
